ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ պատրաստ է միազգային տեսանելի երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հայության հետ՝ նրանց իրավունքների և անվտանգության մասին։ Այս մասին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումը, որ այդ տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի պետք է ունենա։ Մյուս կողմից մենք տեսել ենք, որ ադրբեջանական կողմը նահանջել է իր բարձրաձայնած պարտավորվածություններից»,-հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ