ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Քննարկվել է հատկապես շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Նախարար Սանոսյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները, առաջիկա ծրագրերը և նկատել, որ այս գործընթացում հաճախ տեղական շինարարական, նախագծող ընկերություններին ներուժը բավարար չի լինում և ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել և տեղում ծանոթանալ աշխատանքների ծավալին ու ընկերությունների ներուժին։
--00—ՅՄ