ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։
Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրատս է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող Ապակենտրոնացման ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը՝ էներգետիկ շուկայի ազատականացման ռեֆորմին։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
--00—ՅՄ