ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը։ Այդ մասին խաղաղապահ զորակազմից հայտնել են Sputnik Արմենիային, տեղեկանում ենք լրատվամիջոցի տելեգրամյան ալիքից։
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է 2 հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը (խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է - խմբ.)։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության նվազեցման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման շուրջ։
--00—ԼՄ