ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Նեոնացիստներն այսօր հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել, հերթական հանցագործությունը։ Ներխուժել են սահմանամերձ տարածք ու կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Բրյանսկի մարզում տեղի ունեցածն անվանելով ահաբեկչություն, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Տեսել են, որ քաղաքացիական ավտոմեքենա է, որ ավտոմեքենայի մեջ խաղաղ բնակիչներ են նստած ու երեխաներ, և կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Հենց այսպիսի մարդիկ են իրենց առջև նպատակ դրել՝ զրկելու մեզ մեր պատմական հիշողությունից, զրկելու մեզ մեր պատմությունից, մեր ավանդույթներից, մեր լեզվից»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ առավոտյան ՌԴ Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան է ներթափանցել ուկրաինական դիվերսիոն խումբ։ Լյուբեչանե գյուղում նրանք կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի ժամանակ տեղի բնակիչներից մեկը մահացել է, 10-ամյա երեխա է վիրավորվել։ ՌԴ ԱԴԾ-ն ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների հետ Բրյանսկի շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացնում՝ հետախուզական խմբին չեզոքացնելու համար։
--00—ԼՄ