ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց ունենք պայմանավորվածություն, որ այն կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելությանը։
«Մենք ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը կարգավորող պայմանագիր քննարկվի, բանակցվի և ստորագրվի։ Կարծում եմ փաստաթուղթը կստորագրենք, երբ ընդհանուր հայտարարի կգանք արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձեւակերպումների շուրջ»,- ընդգծել է նա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է․ «Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան»։
--00—ՍՊ