ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր տեղի են ունենում 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի բոլոր այն շախմատիստները, որոնք շարունակում են հետապնդել առաջատարներին, ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց ուկրաինացի Վիտալի Բերնարդսկու, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ չեռնոգորդցի Դենիս Կադրիչի հետ: Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղացին ռուսաստանցիներ Սերգեյ Ազարովի և Վոլոդար Մուրզինի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը կիսեց վրացի Գիգա Կուպարաձեի հետ:
Մեր շախմատիստները վաստակել են 5,5-ական միավոր և բաժանում են 26-54-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Անտոն Կորոբովը, որն ունի 7 միավոր:
Վաղը կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:
--00—ՍՊ