ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև ժամանեն Ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ