ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ Հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Այսօր այցը մեկնարկեցինք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպումով, ապա մասնակցեցինք Մոսկվայում ՀՅԴ հիմնադրաման 133-րդ ամյակին նվիրված միջոցառմանը»,- գրել է նա։
--00—ԼՄ