ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Հերի՛ք ա՝ Վաշինգտոն, Մոսկվա, նախկիններ. ամենի պատճառը Փաշինյանի թուլամորթությունն է։ Այս մասին այսօր Սոթքում գտնվող 24News-ի նկարահանող խմբի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Թշնամին քանի դեռ իր մռթին չի կերել, շարունակելու է իր ագրեսիան ՀՀ տարածքային ինքնիշխանության դեմ, գիշերը հենց նման փոր է արել։
Մինչև նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը թշնամու զորքերը էս սարերից տասնյակ կիլոմետր հեռու էին, իսկ այդ թղթի ստորագրումից հետո մեր զորքերը պետք է լինեին առնվազն այս սարերի գլխին, իսկ թե ինչ ասեց գլխավոր հողատուն, հիշում եք՝ «տարին 6 ամիս էս սարերի գլխին ձյուն է, ի՞նչ կարիք կա դրանց համար պայքարելու։» , - իր խոսքում նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանի համոզմամբ, հիմա էլ ուշ չի, եթե հրաժարվենք նոր ցեղասպանության տանող այս քաղաքականությունից և խելքի գանք, ամեն ինչ կփոխվի։
«Հայաստան խմբակցության պատգամավորները եկել են Սոթք ու Կութ շփվելու բնակիչների հետ, լսելու նրանց մտահոգող խնդիրները։»,- հավելեց Սաղաթելյանը։
Մանրամասենրը՝ տեսանյութում։
--00—ԱՊ