ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Կորոնավիրուսի շրջանում ենթադրյալ չարաշահումների վարույթի շրջանակներում կալանավորվել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լիլյա Հովակիմյանը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Դատարանը բավարարել է ՀԿ քննիչի միջնորդությունը։ 2020-ի քովիդյան շրջանում նա եղել է ԲԿ-ի ավագ քույրը։ Այս վարույթի շրջանակներում ավելի վաղ կալանավորվել են «Մեդլայն»-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը, Երեւանի փոխքաղաքապետ, այդ շրջանում առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ