ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Երեկ՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ն․ Աբրոյանը Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Գ․ Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ