ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
«Հայկական ժամանակը» հրապարակել է ադրբեջանական գնդակոծությունից վնասված ռուս զինվորականների մեքենայի լուսանկարները․ ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերասհսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։
Թերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է եղել, որ խաղաղապահների "ՈՒԱԶ" - ը կարող է մտնել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք։ Սակայն ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ, և տեղափոխվել Գորիսի ԲԿ։
--00—ՍՊ