ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին, հայտարարել է, որ Հայաստանը, չնայած մարտահրավերներին, շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
«Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում», - ասել է նա։
Ըստ Փաշինյանի, Հայաստանի կառավարությունը շարունակում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտ և կենսունակ կանաչ տնտեսություն կառուցելու համար: «Մենք առաջընթաց ենք գրանցել «Energy Trilemma Index 2021» էներգետիկական միջազգային վարկանիշում՝՝ զբաղեցնելով 53-րդ տեղը 127 երկրների շարքում», - պատմել է կառավարության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ