ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Այսօր՝ մարտի 30-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ որոշվեց վեձրաբաշխում կատարել 2023 թվականի պետական բյուջեում ոեւ ԱԱԾ-ին գումար հատկացնել:
Հիմանվորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմա¬նավորված է ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների վարչական շենքերի կառուցման, օբյեկտների վերանորոգման հետ կապված նախագծահետա¬զոտական փաստաթղթերի պատրաստման և բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է ԱԱԾ-ին 2023-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 576 մլն 439 հազար դրամ ԱԱԾ-ի բնականոն գործունեության իրականացման նպատակով:
Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
--00—ՅՄ