ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տելեգրամ ալիքից։
Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։
--00—ՅՄ