ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Նախագահները պետք է պատասխանատվություն ստանձնեն, կեղծ իշխանությունը ստում է մարդկանց։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Կրպեյանի համոզմամբ, ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու առաջնային գործիքը միասնությունն է։ Ըստ պատգամավորի՝ մենք պետք է կարողանանք միավորվել հայոց պետականության պահպանման գաղափարի շուրջ։
Նրա կարծիքով, հաջորդ քայլը պատասխանատվության ստանձնման պահն է։ Այդ ուղղությամբ առաջին հերթին քայլ պետք է անեն էլիտաները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ