ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն Է տվել արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրմանը։ Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին նա հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Այս փաստաթուղթը սահմանում է երկրի միջազգային գործունեության առաջնահերթ ուղղությունները, նպատակներն ու խնդիրները. այն ճանապարհային քարտեզ Է լինելու ՌԴ ԱԳՆ-ի և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համար։
Ըստ Պուտինի՝ միջազգային կյանքում արմատական փոփոխությունները պահանջում էին լրջորեն ճշգրտել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը և մյուս փաստաթղթերը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ