ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով մարտի 29-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքյոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը, նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Տեղեկությունը 24News-ին հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նախկինում Արման Մելքոնյանը 2019թ․-ի օգոստոսի 7-ից զբաղեցրել է «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պաշտոնը։ Ավելի վաղ եղել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետը։
Սերգեյ Առաքելյան
--00—ՍՊ