ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին 24News-ին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։
Սերգեյ Առաքելյան
--00—ՍՊ