ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
ԱՄՆ կառավարության հրավերով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են Վաշինգտոն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Տպավորված եմ կոնգրեսականների հյուրընկալությամբ, Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ և խաղաղության մեր օրակարգի կարևորմամբ: ԱՄՆ կառավարության հրավերով, մայրաքաղաք Վաշինգտոն եռօրյա այցի ընթացքում ակնհայտ դարձավ, որ բարեկամ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության պայմանագրի՝ օր առաջ կնքմանը: Մեր պատվիրակությունը վերահաստատեց ժողովրդավարացման ճանապարհ անցնելու մեր վճռականությունը:
Կոնգրեսականները ներկայացրին առաջիկայում Հայաստանին նոր աջակցություն տրամադրելու իրենց նախաձեռնությունները»,- գրել է Գաբրիելյանը:
--00—ԼՄ