Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրողը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

1107789

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Դեպքի հետևանքով սպանվել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է», - նշված է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, 10 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, 16 հոգի միջին ծանրության վիճակում է, նրանց թվում Է 14-ամյա աղջիկ։ 5 տուժածների վիճակը բավարար է, նրանց օգնություն են ցույց տալիս ստացիոնար պայմաններում։ Մեկ այլ տուժած կին հրաժարվել է հոսպիտալացումից, նրան ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել։

Պայթյունը որոտացել է ապրիլի 2-ի երեկոյան՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Սթրիթֆուդ-բար №1» սրճարանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ