ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց է Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի Տեղ-Կոռնիձոր հատվածը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը մարտի 30-ի գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Փակված հատվածը շրջանցում է Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ