ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին: Նշվում է, որ ապրիլի 3-ի երեկոյան Դամասկոսի մերձակայքում իրականացված ավիահարվածների հետևանքով 2 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:
Նշվում է, որ հարվածներ են հասցվել Դամասկոսից հարավ գտնվող ալ Քիսվահ քաղաքի, ինչպես նաև Ջեբել էլ Մանիայի ուղղությամբ:
Jerusalem Post պարբերականը նշում է, որ նախքան Սիրիային ավիահարվածներ հասցնելու մասին հաղորդումները Իսրայելի պաշտպանության բանակը խոցել էր ենթադրաբար իրանական ԱԹՍ, որը Սիրիայից ներթափանցել էր Իսրայելի տարածք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ