ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Վաղը ստույգ տեղեկություն կստանանք Տեղ-Կոռնիձոր հատվածում տիրող իրավիճակի մասին, չեմ հասցրել կապվել ԱԱԾ ղեկավարության հետ։ Այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորի հաղորդմամբ՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը փորձել է խախտել Հայաստանի սահմանը տարբեր հատվածներում, բայց գյուղի բնակիչները կարողացել են առանց բանակի միջամտության կանխել նրանց առաջընթացը։
«ԱԱԾ սահմանապահ և ՊՆ հակահետախուզության կառույցներն երեկվա դրությամբ ունեն արձանագրված իրողություններ, որոնց վերաբերյալ ակնկալում ենք հստակություն։ Սա կարձանագրի նոր իրավիճակ, ենթադրում եմ`բարենպաստ իրավիճակ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք ա տեր լինենք այն ամենին, ինչը որ մերն ա»,- նշել է նա։
Ճշգրտող հարցին՝ դիրքեր ենք տվել, թե բարելավել, Քոչարյանը պատասխանել է՝ դիրքեր տալն ու բարելավելը անընդհատ հրմշտոցի մեջ է լինելու, քանի դեռ սահմանազատման-սահմանագծման հարցը չի լուծվել։
--00—ՍՊ