ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանն Արցախին կապող նոր երթուղին արդեն մի քանի օր է անցնում է Կոռնիձորով:
Նախկին` Տեղ գյուղով անցնող ճանապարհի տարբեր հատվածներում, նոր բնագիծ է ձևավորվում:
Կոռնիձորի ճանապարհը մեծ մասն արդեն ավարտված է, այն կարելի է ասել երթևեկելի է, այլ բան է, որ Արցախի շրջափակման պայմաններում, այդ ուղով սահմանափակ շարժեր է:
Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունը խորը մտահոգություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում և անկախ այն հանգամանքից, թե իրավիճակային ինչ հանգուցալուծում կլինի, մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»:
--00—ՍՊ