ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
2023 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5867 երեխա, ինչը 9.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին 24News-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Դիտարկվող նույն ժամանակահատվածում մահերի թիվը նվազել է 23.2%-ով:
--00—ՍՊ