ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Լուրերը, թե հառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը։
Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը։
«Իրավիճակը նորմալ է, խաղաղ է , սխալմունք է տեղի ունեցել։ Ես հենց նոր խոսեցի պոստի տղերքի հետ, ասեցին լրիվ խաղաղ է»,– ասաց նա։
Նշենք, որ քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե հակառակորդը Բերդի ուղղությամբ կրակ է բացել: Ըստ տեղեկության` կրակել էին Պառավաքար գյուղի ուղղությամբ:
--00—ՍՊ