ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր խորհրդարանում տեղի կունենա փակ քննարկում, որի ընթացքում քննարկվելու է սահմաններին տիրող իրավիճակը: Մասնավորապես, վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային լարումների առիթով խորհրդարանում պատգամավորները բացատրություններ կլսեն գործադիրից:
Նշենք, որ փակ նիստը տեղի է ունենալու հենց ԱԺ-ում կեսօրից հետո:
Նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ քննարկմանը մասնակցելու է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, լինելու են ներկայացուցիչներ նաեւ ՊՆ-ից եւ Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին եւ հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ