Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ազատվել են պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: 

Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

--00—ԼՄ