ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գաիբովը մեկնաբանել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի այրումը:
«Քանի որ Երևանը չի կարող ապահովել մեր մարզիկների անվտանգությունը, ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի մրցումներին, սպասվում է նրանց վերադարձը հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, սակայն այժմ նրանք փակված են հյուրանոցում՝ առանց լրատվամիջոցների հասանելիության»:
Նա նաև կոչ է արել ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ։
--00—ԶՀ