ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«30 տարի առաջ այս օրը, իր զինակից ընկերների հետ, զոհվեց Շահումյանի արծիվը` Արցախի հերոս Շահեն Մեղրյանը:
Մեղրյանն այն հեռատես դեմքերից էր, ով դեռ 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ առանց զենքի հային փրկություն չկա:
Ահռելի էր նրա դերը ինչպես Շահումյանի շրջանի ու տեղի հայ բնակչության պաշտպանության, այնպես էլ, առհասարակ Արցախի հյուսիսում տարվող մարտերում:
Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը:
Ճիշտ է նա չհասցրեց իր գործն ամբողջությամբ ավարտին հասցնել, սակայն իր կենսագրությամբ ու գործունեությամբ սերունդներին փոխանցեց պայքարի, չհանձնվելու ու հաղթանակի հասնելու իր բանաձևը, որոնք այսօր էլ իրենց կենսունակությունը չեն կորցրել:
Հավերժ փառք հայրենիքի ազատագրման, պաշտպանության համար նահատակված մեր նահատակներին»,- գրել է նա։