Իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը, կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ֆֆ

 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբոուքյան իր էջում գրում է․

«Սիրիայի մայրաքաղաքում իրականացված հարձակման հետևանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաներ են զոհվել:

Հարվածի հետևանքով կորուստներ ունի նաև սիրիական կողմը:

Այս կորպուսի մարտիկներն ու բարձրաստիճան սպաներն անընդհատ թիրախում են, որովհետև նրա առանձին ստորաբաժանումներ պատասխանատու են տարբեր երկրներում իրականացվող հատուկ օպերացիաների համար, իսկ թիրախում` տարբեր երկրների հովանավորչությամբ գործող ահաբեկչական ցանցերն են:

Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իրանում ահաբեկչություն էր իրականացվել` հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հերթական տարելիցի հիշատակման օրը, ինչից հետո Իրանի ամենամարտունակ միավորումը` Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, պատժիչ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր կետերում:

Տարածաշրջանում կրքերը բավականին թեժանում են և չի բացառվում, որ միմյանց դեմ օգտագործվող հարվածներն առավել վտանգավոր ծավալների կհասնեն, իսկ բախումների մասշտաբը կտրուկ կընդլայնվի:

Միայն կարելի է պատկերացնել, թե դա ինչ ազդեցություն կունենա Հարավային Հովկասի վրա, հատկապես Հայաստանի, որի իշխանությունը փոշիացրել է պետության իմունիտետը և կույր աչքերով սլանում է թշնամիների գիրկը»,- գրել է պատգամավորը։ 

--00—ՍՊ