Սոցապ նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

swcap

Երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի մասնագիտական կրթության ձեռքբերման ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հետ։ Տեղեկանում ենք Սոցապ նախարարությունից։ 

Հուշագիրը, որը ստորագրվել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի կողմից, նախատեսում է «Կրթված սերունդ» և «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագրերի շրջանակում իրականացնել դասընթացներ, որոնց ընթացքում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը ձեռք կբերեն նոր գիտելիք, կզարգացնեն իրենց մասնագիտական կարողությունները։

Օգտագործելով նախարարության և գործընկեր կազմակերպության ներուժը՝ կողմերը համագործակցելու են նաև երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոններում խնամվող սաների կրթության բարելավման և մի շարք այլ ուղղություններով։

--00—ՍՊ