ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում:
Նախ իր ելույթի ընթացքում, որի ժամանակ դահլիճում նստած էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թագուհի Թովմասյանը ներկայացրեց այս իշխանությունների բացթողումներն ու թերությունները՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ: «Արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է եւ անխղճությունը, Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել: Դուք ձախողել եք ամեն ինչ եւ ամենուր»:
Թովմասյանը նաեւ, Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով, մի քանի օրինակներով հանրայնացրեց, թե ինչպես է ստել Նիկոլ Փաշինյանը վերջին 5 տարիների ընթացքում. «Ձեր ստելու լիմիտը սպառել եք»: Արդեն Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ, երբ նա չէր իջնում ամբիոնից, Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրին դահլիճից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ