ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Սերոբ Խ․-ն իր վարած BMW 325 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 93 կմ հատվածում մխրճվել է գառների հոտի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մոտ 20 գառ տեղում սատկել է։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արման Այվազյանը, Գրիգոր Ղազարյանը, Գարիկ Քոչարյանն ու Իշխան Ղարիբյանը, քանի որ ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել վթարներից։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ