«Հայաստան» խմբակցության պատգամավորները կայցելեն Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

0516bc7ffad6796728552d7e5f89283e_M.jpg

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ներկայացնում եմ առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցերի գրաֆիկը.

- ապրիլի 22-ին այցելելու ենք Կոտայքի մարզ: Ժամը 12:00-ին կլինենք Չարենցավան քաղաքում` Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում,

- ապրիլի 26-ին այցելելու ենք Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին հավաք տեղի կունենա Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,

- ապրիլի 29-ին նախատեսված է այց Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին հանդիպում տեղի կունենա Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, իսկ նույն օրը, ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,

- ապրիլի 30-ին լիենլու ենք Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու առաջիկա հանդիպումներին` միասին քննարկելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները»:



--00—ԶՀ