ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Գևրոգ Ղարիբյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել՝ 1/8 եզրափակչում 9:1 հաշվով առավելության հասնելով դանիացի ըմբիշի նկատմամբ: Գրում է Armsport-ը։
Նույն փուլում հաղթանակ է տարել նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը ներկայացնում է Բուլղարիան: Նազարյանը 7:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Մամադլիի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Նազարյանը կգոտեմարտի հունգարացի ըմբիշի հետ:
--00—ՍՊ