ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Երկրի օրվան նվիրված Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում այսօր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալները մասնակցել են գարնանային ծառատունկին, որի շրջանակներում տնկվել են սոճիներ և հացենիներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
--00—ԼՄ