ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել ինստագրամում, որն արվել է 2019 թ-ին Հայաստան կատարած այցելության ժամանակ։
Վերոնշյալ լուսանկարներով Քարդաշյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին։
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Եկեք միասին լինենք եւ հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը։ Երբեք չմոռանալ»,-գրել է Քիմը։
--00—ՅՄ