ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Արցախի մեր հայրենակիցների վիճակը ծանր է, սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ նրանք պետք է կամք ու ոգու հզորություն ցուցաբերեն ևս մի քանի ամիս այս ծանր պայմաններում դիմանալու համար, մինչև աշուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Այս ամիսներին աշխարհում ու մեր տարածաշրջանում լուրջ փոփոխություններ կարող են լինել և դա է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարը շտապում է այս պահին եղած իր շանսից օգտվելու համար: Պետք է մի քիչ էլ դիմանալ, որքան էլ դա դժվար չլինի:
Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք էլ «տնային աշխատանք» ունենք, մինչև աշուն Հայաստանում պետք է իշխանության փոփոխության հասնել»,- գրում է քաղաքագետը:
--00—ՅՄ