ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) ժամանակ դասալքության և զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու գործերով հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։
Զորամասն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար 132 անձ, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 444-ը։
Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ` 143 անձի վերաբերյալ։
--00—ՅՄ