ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Այսօր նախարարության թիմով մաքրել ենք Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այնտեղ 218 խաչքարեր կան, խաչքարերից մեկը՝ 1266 թվականով թվագրված, ցուցադրվում է Լուվրում։
«Նորատուսից հետո երկրորդն է խաչքարերի թվով։ Պահպանվել են նաև հին եկեղեցու և մատուռի ավերակները։
Մեր կողքին այնքան արժեքավոր հուշարձաններ ունենք, որոնց մասին նույնիսկ չգիտենք»,- գրել է Անդրեասյանը:
--00—ԶՀ