ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ֆինանսական զեղծարարությունների դեպքերը շարունակում են աճել, և համացանցում հայտնվել են կեղծ էջեր, որոնք հանդես են գալիս Արդշինբանկի և աշխատակիցների անունից, օգտագործում Բանկի տարբերանշանը և գույները, առաջարկում ներդրումներ կատարել և շահույթ ստանալ: Արդշինբանկն այդ առաջարկներին որևէ առընչություն չունի: Մենք հոգալով ձեր անվտանգության մասին, հորդորում ենք ուշադիր լինել և հետևել ֆինանսական անվտանգության այս մի քանի կարևոր կանոններին.
- Մի՛ գրանցվեք կասկածելի կայքերում և հարթակներում
- Մի՛ լրացրեք տարբեր հարցաշարեր նման հարթակներում
- Մի՛ տրամադրեք անձնական, բանկային տվյալներ:
Խնդրում ենք հետևել Բանկի միայն պաշտոնական հարթակներում հրապարակվող նյութերին:»,- ասվում է մամլո ծառայության հյատարարության մեջ:
Արդշինբանկի պաշտոնական էջերն են՝
- https://www.facebook.com/ardshinbank
- https://www.instagram.com/ardshinbank_/
- https://www.linkedin.com/company/ardshinbank-cjsc/
- https://web.telegram.org/k/#@ardshinbank
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
--00—ԱՊ