ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կարգելվի խորհրդային հուշահամալիրներում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի դրոշներ ու խորհրդանշաններ կրելը, ինչը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Այս օրերին ուշադրության կենտրոնում է գտնվում արժանի հարգանքի տուրքի մատուցումն այն ժամանակվա խորհրդային բանակի ընկած զինվորներին, որոնք այլ զինված ուժերի հետ միասին նպաստել են Գերմանիայի և ամբողջ աշխարհի ազատագրմանը նացիստական բռնապետությունից», - հաղորդվում է Բեռլինի ոստիկանության կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ