ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Նեմեսիս» հուշարձանի մասին Նիկոլ Փաշինյանին չի ասել։ Նա նշեց, որ «Նեմեսիս»-ը պատմական փաստ է։
«Հիմա ինչ, Թուրքիան պետք է ստիպի, որ մեր դասագրքերից այդ տեղեկատվությունը հանե՞նք։ Ծիծաղելի է։ Կարծում եմ, որ նրանք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,-ասաց Սարգսյանը։
Վարչապետի խորհրդականը նաև խոսեց քաղաքապետի պաշտոնում իր առաքելության մասին՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են եղել, որոնք իրականացվել են, հիմա էլ շարունակվում են։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ