ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցեր են հնչել Երանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում կրակոցներն են հնչել Ներքին Չարբախի 1-ին փողոցում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 2/1 հասցեի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր։
Դեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել են 5 հատ 20 մմ տ/չ կրակված պարկուճներ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժնիը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվում են նաև՝ արդյո՞ք կրակոցի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
--00—ԶՀ