Արժույթի միջազգային հիմնադրամը որոշում է կայացրել փակել իր Բաքվի գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշում է կայացրել մինչև 2023 թվականի հունիսի վերջ փակել իր Բաքվի գրասենյակը։ Այդ մասին հայտնում են ադրբեջնական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին։



Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Ադրբեջանն ունի ուժեղ տնտեսություն և ֆինանսական ռեսուրսներ, և Ադրբեջանի և ԱՄՀ-ի միջև ծրագրային բնույթի համագործակցություն մոտ ապագայում չի սպասվում:



Ադրբեջանը ԱՄՀ անդամ է 1992թ. սեպտեմբերի 18-ից: 

--00—ՍՊ