ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Տիգրան Աբրահամյանը։
«Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող քաղաքական խմբակի պարագլուխն ու նրան հանցակից դեմքերը, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար նահատակված և իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»,-գրել է Աբրահամյանը։
--00—ԶՀ