ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Հայաստանի կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում․ «Մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ